Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 

Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ-ում բարձրացրել է Ադրբեջանին ռազմական հանցագործ ճանաչելու հարցը

Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ-ում բարձրացրել է Ադրբեջանին ռազմական հանցագործ ճանաչելու հարցը
13.10.2016 | 09:13

ԵԽԽՎ հոկտեմբերի 12-ի լիագումար նիստում Նաիրա Զոհրաբյանը կրկին բարձրացրել է ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի կատարած վայրագությունները ռազմական հանցագործություն ճանաչելու հարցը։ Զոհրաբյանը ներկայացրել է այն իրավական հիմքերը, որոնց գործադրմամբ միջազգային հանրությունը պարտավոր է Ադրբեջանին ճանաչել ռազմական հանցագործ։


Մինչ իր ելույթին անցնելը Նաիրա Զոհրաբյանը պատասխանել է ադրբեջանցի պատգամավոր Գանիրա Փաշաևայի ելույթին՝ հայտարարելով, որ ադրբեջանցի պատվիրակը ստախոս է, և ԵԽԽՎ բարձր ամբիոնից նրա ներկայացրածը ադրբեջանական հերթական և մշտական սուտն ու կեղծիքն է։


Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում ասել է.«Ցեղասպանությունները, ինչին ականատես եղանք Հյուսիսային Իրաքում, ԴԱԻՇԻ կողմից՝ ընդդեմ էթնիկ եզդիների, ռազմական և մարդկության դեմ գործած հանցագործությունները, ցավոք, այսօր էլ շարունակվում են։ ՈՒստի Միջազգային քրեական դատարանի հետ համագործակցության առավել ճկուն մեխանիզմների մշակումը իրապես կարևոր խնդիր է։ Այո, համաձայն եմ զեկուցողի հետ, որ մեր Վեհաժողովը պետք է հաստատի իր հանձնառությունը՝ պայքարելու անպատժելիության դեմ և աջակցելու Միջազգային քրեական դատարանին։


Ադրբեջանի սանձազերծած ապրիլյան ռազմական ագրեսիայի ընթացքում դաժանաբար խոշտանգվեցին, սպանվեցին, գլխատվեցին և անարգվեցին ոչ միայն զինվորներ, այլև քաղաքացիական անձինք, երեխաներ, օգտագործվեց միջազգային կոնվենցիաներով արգելված ռազմական տեխնիկա։ Բանական մարդու գիտակցության մեջ որևէ կերպ չտեղավորվող խոշտանգումները, դիակների և ողջ մարդկանց գլխատումը միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներ են, որոնք ենթադրում են հստակ պատասխանատվություն։ Տեղի ունեցածը աներկբա ռազմական հանցագործու թյուն է, որը ընդդատյա է Միջազգային քրեական դատարանի։


Հարգելի գործընկերներ, հասկանալի է, որ թե՜ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և թե՜ Հայաստանը, որպես Արցախի անվտանգության երաշխավոր, անելու են հնարավորը՝ Ադրբեջանին ռազմական հանցագործ ճանաչելու համար։ ԼՂՀ դատախազության կողմից ապրիլի առաջին օրերին արդեն հարուցվել է քրեական գործ, որով հաստատվել է, որ Ադրբեջանի զինված ուժերը խախտել են 1994-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Ադրբեջանի և Հայաստանի կողմից ստորագրված հրադադարի համաձայնագիրը։ Ապրիլյան պատերազմի առաջին օրերին ցամաքային զորքերի, օդուժի, հրթիռա-հրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմամբ Ադրբեջանը ագրեսիա է իրականացրել ԼՂՀ-ի դեմ` խախտելով համաձայնագրի կողմ հանդիսացող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքային ամբողջականությունը:


Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի նորմերը, պատերազմ վարելու արգելված միջոցների կիրառմամբ, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտմամբ, հարձակման օբյեկտներ են դարձրել խոր թիկունքում գտնվող խաղաղ բնակավայրերը, քաղաքացիական բնակչությանը, դպրոցներ, շինություններ, ինչն առաջացրել է միջազգային իրավունքի պաշտպանության տակ գտնվող բազմաթիվ անձանց մահ, այդ թվում` երեխաների:
Իհարկե, Ադրբեջանը դեռևս չի վավերացրել Հռոմի ստատուսը, սակայն նույն ստատուսը նախատեսում է, որ այդ դատարանին կարող է դիմել նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, Իսկ Միջազգային քրեական դատարանի դատախազը իրավասու է իր նախաձեռնությամբ հարուցել քրեական գործ:


Հարգելի գործընկերներ, Ադրբեջանը պետք է ճանաչվի ռազմական հանցագործ, և ձեզնից շատերը տեղյակ են ադրբեջանցի հրոսակների վայրագություններին։ ՈՒրեմն՝ մի լռեք։ Մի լռեք նաև դուք, հարգելի զեկուցող, որ հայտարարում եք, թե պետք է անողոք պայքար մղել անպատժելիության և ռազմական հանցագործությունների դեմ»։

Դիտվել է՝ 2112

Մեկնաբանություններ